Լուրեր
Ատամնաբուժական նոր ծառայություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է նոր՝ ատամնաբուժական ծառայություն:
Այստեղ իրականացվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապևտիկ, օրթոդոնտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական:
Կատարվում է ատամների բոլոր տեսակի պաթոլոգիաների բուժում, ատամների էսթետիկ վերականգնում, ատամնաքարերի մաքրում, սպիտակեցում՝ որակյալ և անվնաս նյութերով:
Ծառայությունում իրականացվում է նաև ատամների վերականգնում, այդ թվում՝ էսթետիկ՝ վինիրներով, ինչպես նաև՝ շարժական և անշարժ կոնստրուկցիաների պատրաստում, շինավորում, կծվածքի և ատամնաշարի ծռվածության վերականգնում բերեկետ համակարգերով և օրթոդսնտիկ բերանային ապարատներով։
Վիրաբուժական ստոմատոլոգիական միջամտությունները կատարվում են ամբողջ ծավալով՝ ակսած պարզ միջամտություններից մինչև բարդագույն ստոմատոլոգիական վիրահատություններ՝ ատամների իմպլանտացիա, ծնոտի կիստաների հեռացում, բերանի խոռոչի սանձիկների հատում, բերանի խոռոչի բարորակ նորագոյացությունների հեռացում, ոսկրային պլաստիկ միջամտություններ, ծնոտների օրթոգնատիկ վիրահատություններ:
Ինչպես նաև ծնոտի ոսկրային արատների վերականգնում, ծնոտի ոսկրի աճեցում, լաթային վիրահատություններ։
Մասնագետներն աշխատում են ժամանակակից սարքավորումներով և ունեն բարձր որակավորում։ Ստոմատոլոգիական համասարքերը համալրված են էնդոսկոպիկ համակարգով, տաշվածքների գերճշգրիտ կատարման միկրոմատորներով, ատամնաքարերի մաքրման համար նախատեսված էլեկտրական սկելլեր համակարգով:
Առկա են վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումները:
Հատուկ ուշադրություն է դարձվում ախտահանման գործընթացին: Ախտահանման սենյակը հագեցած է բարձրակարգ նյութերով, որոնք ապահովում են մանրէազերծման անթերի պայմաններ:
Մի' սպասեք ստոմատոլոգիական լուրջ խնդիրների, պարբերաբար այցելեք մասնագետներին և պահպանեք ձեր առողջությունը:
01.02.2023 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ